«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի ղեկավար Արմեն Արզումանյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. «Հարկ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպը» որևէ կուսակցության որևէ հեռուստաալիք չի տվել և չի պատրաստվում տալ։ «Արմենիա թիվին», «ԱՏՎ»-ն և «Արմնյուզ»-ը պատրաստվում են նոր տարում ևս զարմացնել բոլորին հետաքրքիր բրենդավորմամբ ու լսարանի ընդլայնմանն ուղղված մտահղացումներով։
Ինձ համար պատիվ է ղեկավարել Հայաստանի լավագույն հեռուստատեսային թիմը, ու մենք շարունակելու ենք մեր հեռուստադիտողներին մատուցել ամենահետաքրքիր հեռուստատեսային կոնտենտը բոլոր ժանրերում` լրատվությունից մինչև զվարճալի հաղորդումներ»,-գրել է նա:
Վերջին օրերին տարածված լուրերի համաձայն, հունվարի 1-ից «Արմնյուզը» չպիտի աշխատեր: Ըստ մամուլի` սեփական հեռուստաալիք կունենա ՀՀԿ-ն:
18.10.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |